Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Աղոթարան

Աղոթարան
02.02.2024 | 00:01

Ամենախնա՛մ Տեր,

Քո սուրբ երկյուղը պահապան դի’ր

աչքերիս`

այլևս անպատկառ չնայելու,

ականջներիս՝

չախորժելու լսել չար խոսքեր,

բերանիս՝

սուտ չխոսելու,

սրտիս՝

չարը չխորհելու,

ձեռքերիս՝

անիրավություն չգործելու,

և ոտքերիս՝

անօրենության ճանապարհով չգնալու,

այլ ուղղի՛ր սրանց ընթացքը`

ﬕշտ լինելու ըստ Քո պատվիրանների,

և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմաﬔղիս:

Դիտվել է՝ 2376

Մեկնաբանություններ